25.01.2013|
01:21
Նախընտրական քարոզչության առնչությամբ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում նկատեց, որ այս ընտրություններում գաղափարների, սկզբունքների շուրջ պայքար չի ընթանում: Թեկնածուներից առանձնացնելով Րաֆֆի Հովհաննիսյանին և Պարույր Հայրիկյանին, որոնք բարոյական նկարագրով կարող են հավակնել նախագահ դառնալուն, ակումբի հյուրը շեշտեց, որ լինելու են շատ նորմալ, ակտիվ և օբյեկտիվ ընտրություններ: Ըստ բանախոսի, ընդդիմադիր դաշտը չկարողացավ համախմբվել մեկ մարդու շուրջը և հիմա իր սեփական խնդիրն է լուծում, նույնիսկ ՀԱԿ-ում հենց սկզբից բոլորն էլ հասկանում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի աստեղային պահը երկրորդ անգամ չի գալու: